«Միջնորդություն էինք ներկայացրել, որ Գագիկ Խաչատրյանը մեկնի Գերմանիա, սակայն դատարանը մերժեց». պաշտպան
818
Չորեքշաբթի, 02 դեկտեմբերի, 2020 թ., 12:55
Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը քիչ առաջ հայտարարեց, որ իր պաշտպանյալը, առողջական վիճակով պայմանավորված, այսօրվա դատական նիստին չէր ներկայացել: «Մեկ տարվա ընթացքում պետական մարմիններն ամեն ինչ արեցին, որ միայն բացասական դինամիկա տեղի ունենա… Նույն դիրքով նույնիսկ երկարատև նստելուց ուժեղ ցավեր են առաջանում, ինչն անհնարին է դարձնում դատական նիստերին մասնակցությունը»,- ասաց պաշտպանը: Սարգսյանը նշեց, որ միջնորդություն են ներկայացրել դատարան, որ Գագիկ Խաչատրյանը բուժման նպատակով մեկնի Գերմանիա, սակայն դատարանը մերժել է: Գագիկ Խաչատրյանի գործով հաջորդ նիստը տեղի կունենա 2021 թվականի հունվարի 18-ին՝ ժամը 12:00-ին: |
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
2712:06«Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ». ՆԳՆ խոսնակ
3711:54Մի շարք լրատվամիջոցներ հրաժարվել են մասնակցել և լուսաբանել Փաշինյանի ասուլիսը
7210:54«Նիկոլը ստիպված շտապ ասուլիս է հրավիրել». Բաբկեն Հարությունյան
9410:18Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման թափը. «Ժողովուրդ»
11609:18Սպասվում են ինտենսիվ անձրևներ, կարկուտ
12408:24