Արցախի ՄԻՊ-ը թարմացրել է գերիների թվի վերաբերյալ ցանկը
Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գիշեր-ցերեկ անընդհատ թարմացնում ենք գերիների վերաբերյալ մեր ցանկերը՝ հրապարակված տեսանյութերի և հարազատների ներկայացրած այլ ապացույցների հիման վրա: ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գտած տեսանյութերից արդեն կարողացել ենք առանձնացնել գրեթե 60 ռազմագերի, որոնցից միայն փոքր մասի ինքնությունը դեռ չենք կարողացել պարզել: Էլ չեմ նշում վկայությունների, զանգերի և այլ ապացույցների հիման վրա հավաքագրվող տվյալները: Առանձին փաստահավաք գործունեություն ենք իրականացնում նաև ներկալված ու բռնի անհետացած քաղաքացիական անձանց մասով, որոնց թիվը հասնում է շուրջ 40-ի: Հավաքագրված բոլոր տվյալները պարբերաբար փոխանցում ենք պետական ու միջազգային լիազոր մարմիններին՝ ակնկալելով արդյունավետ աշխատանք գերիների իրավունքների պաշտպանության ու վերադարձի ապահովման ուղղությամբ: Հատուկ համագործակցություն ունենք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և անհատ փաստաբանների հետ՝ տվյալների փոխանակման ու այլ համապատասխան գործընթացների հարցում»: |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18