«Բոլոր ջանքերը կգործադրենք». ՌԴ դեսպանն ընդունեց անհետ կորածների ծնողների դիմում-նամակը
![]() Էջմիածնի զորամասի անհետ կորած 34 զինծառայողների ծնողները դիմում-նամակը փոխանցեցին ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիզոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին՝ խնդրելով, որ ռուսական կողմը՝ Վ. Պուտինի գլխավորությամբ, քայլեր ձեռնարկի իրենց որդիներին վերադարձնելու համար: Ծնողները դեսպանին հայտնեցին, որ տեղեկություններ ունեն, որ իրենց որդիների մի մասը, ամենայն հավանականությամբ ողջ է, կան նաև գեր ընկածներ, և ամեն րոպեն կարևոր է, պետք է շտապել, քանի որ տևական ժամանակ նրանք անտառներում են՝ առանց սնունդի, տաք հագուստի, իսկ եղանակներն արդեն ցրտում են. «Ամեն մի վայրկյանը կարևոր է, խոսքը մարդկային կյանքերի մասին է»,- ասացին ծնողները: Կոպիրկինը հայտնեց, որ իրենք քայլեր կձեռնարկեն՝ խնդրին լուծում գտնելու համար. «Մենք բոլոր ջանքերը կգործադրենք. կիսում ենք ձեր ցավը»,- ասաց դեսպանը: Այժմ ծնողները պատրաստվում են գնալ Պաշտպանության նախարարություն՝ շարունակելու իրենց բողոքի ակցիան: |

«Հաղորդում եմ ներկայացրել Մայր Աթոռի տարածքում գտնվող խուլիգանների ու ոստիկանների դեմ»․ Անի Գևորգյան (տեսանյութ)
4820:54
Ադրբեջանական նավթամթերք ներմուծողներից մեկը Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունն է
4820:36
«Սրանից հետո որևէ մարդ կվստահի՞, կհամագործակցի՞ ԱԱԾ-ի հետ»․ Արսեն Բաբայան
6520:18
Երթևեկության փոփոխություն՝ Պուշկինի փողոցում
6819:06
«Ամենազազրելին տիրադավ հոգևորականների դավաճանությունն էր»․ Սեյրան Օհանյան
9318:24
«Կձգտեն փոխել «Հայոց» բառը «Հայաստանի» տերմինով՝ ասելով Հայաստանի կաթողիկոս»․ Կարապետ Պողոսյան
8018:00
