Երևան`   -3 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

Անհետ կորած զինծառայողների ծնողները ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մոտ են

306
Երեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2020 թ., 13:10
Անհետ կորած զինծառայողների ծնողները ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մոտ են

Էջմիածնի զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողներն, ակցիան ավարտելով զորամասի տարածքում, այժմ ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանության մոտ են:

Նրանք պատրաստվում են դիմում-նամակ փոխանցել դեսպանատուն՝ ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով նրանից միջնորդել, որ ԼՂ-ում որոնողական աշխատանքներ տարվեն իրենց որդիներին գտնելու համար:

Ավելի վաղ զորամասի կապիտանը հայտնել էր, որ այսօր կամ վաղը մեկնարկելու են որոնողական աշխատանքները Զանգելանի հատվածում, ծնողները, սակայն չեն հավատում պաշտոնականին տեղեկատվությանը:

Անհետ կորած զինծառայողների ծնողները ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մոտ են