«Այսօր կամ վաղը որոնողական աշխատանքներ կսկսվեն Զանգելանի հատվածում». կապիտանը՝ անհետ կորածների ծնողներին
![]() Էջմիածնի զորամասի շտաբի պետ, կապիտան Կամո Մալխասյանն այսօր անհետ կորածների հարազատներին հայտնեց, թե ինչ հնարավոր էր, իրենք արդեն արել են. «Բոլոր տեղեկությունները, տվյալները ներկայացված են հանձնաժողովի նախագահին, էս պահին էլ նախարարից տեղեկություն կա, որ այսօր կամ վաղն աշխատանքներ են իրականացվելու Զանգելանի հատվածում»,- ասաց նա: Վերջինի հայտարարությունից հետո անհետ կորած զինծառայողների ծնողներն արձագանքեցին. «Սուտ ա ասում, չենք հավատում, 40 օրից ավել ա՝ դա են ասում»: Կապիտանն ի պատասխան հայտնեց, որ այսօր ինքը զրուցել է իրենց վարչության անդամների հետ, ովքեր հայտնել են, որ նման որոշում կա. «Աշխատելու է Կարմիր խաչը՝ ՊՆ անձնակազմի հետ միասին: Ուղղակի մինչև այսօր թույլտվություն չի եղել, դրա համար էլ ծնողներին տեղեկություն չի տրվել»,- հավելեց կապիտան Մալխասյանը: |

Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին
3509:18
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ (լուսանկար)
10207:24
«Եթե չկա պատերազմ, Հայաստանում կարող է հաղթել միայն այն ուժը, որը կլինի Ալիևի դաշնակիցը». Արգիշտի Կիվիրյան
18303:24
«Հայաստանյան ցանկացած տղամարդ չէր կարող չարձագանքել այն կերպ, ինչ կերպ արձագանքեց Բորիսը». Մհեր Հակոբյան
18400:36
«Ձեռքերը հեռու լրատվամիջոցներից». Չեխիայում անց է կացվել 40 տարվա ընթացքում ամենամեծ բողոքի ցույցը
24800:25
Օրբանի կառավարության օրոք աշխատած նախարարը 20 միլիոն դոլար է թաղել անտառներում և ֆերմաներում (լուսանկար)
381Երեկ, 22:43
