«Լուրջ հավատում եք, որ երկու տարի հետո անցնելո՞ւ ենք Ադրբեջանից». Պետրոս Ղազարյանը` Էկոնոմիկայի նախարարին
![]() «Անգլերեն արտահայտություն կա, թարգմանաբար նշանակում է՝ աղետը չպետք է նետվի աղբանոց: Էն էներգիան, որն առաջացել է աղետի ժամանակ, պետք է վերափոխենք աճի ու օպտիմիզմի էներգիայի. դա չի նշանակում, որ պետք է մոռանանք մեր կորուստների մասին: Կարճ ժամանակահատվածում տնտեսության մեջ կտեսնեք բեկում»,- «Հարցազրույց» հաղորդման եթերում ասաց Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը: «Հարցազրույցներից մեկում ասում եք, որ մեր տնտեսությունը պետք է լինի համեմատելի ու մի բան էլ առաջ անցնենք Ադրբեջանի տնտեսությունից. պարզվում է՝ Դուք նաև ռոմանտիկ եք»,- ասաց Պետրոս Ղազարյանը՝ հավելելով. «Լուրջ հավատում եք, որ մենք մի երկու տարի հետո անցնելո՞ւ ենք Ադրբեջանից»: Նախարարն ասաց, որ ամեն ինչ պետք է անենք տնտեսապես այնքան ուժեղ լինելու համար, որպեսզի կարողանանք դիմագրավել Ադրբեջանին: «Մենք ունենք կոռուպցիայից ազատ տնտեսություն, տաղանդավոր ու գործարար հայ ազգ, հզոր սփյուռք, բազմաթիվ չիրացված հնարավորություններ: Եթե մտածեի, որ լուծում չկա, իմ՝ էստեղ գալն անիմաստ էր»,- հայտարարեց Քերոբյանը: |
2020 թ. հունվար-օգոստոս ամիսներին ՍԴ դատավորները 13,4 մլն դրամ պարգևավճար են ստացել
160Երեկ, 20:05«Անգամ համավարակի, պատերազմի պայմաններում հացահատիկի մատակարարումը Հայաստան չի դադարել». փոխնախարար
165Երեկ, 18:40Թուրքիան վավերացրել է Ադրբեջանի հետ կնքած արտոնյալ առևտրային համաձայնագիրը
124Երեկ, 18:05ՏՄՊՊՀ նախագահը պարզաբանում է՝ որ դեպքում տնտեսվարողի տուգանքը չի կարող լինել 50 տոկոսից ավելի (տեսանյութ)
113Երեկ, 13:15«Նախորդ իշխանություններն Ամուլսարի շահագործման անօրինական որոշումներ են կայացրել». Սերգեյ Բագրատյան (տեսանյութ)
96Երեկ, 12:20Կներդրվի նոր՝ ծախսերի հայտարարագրման ինստիտուտ
146Երեկ, 11:10