Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 նոյեմբերի, 2024 թ.

Ի՞նչ է տեղի ունեցել այսօր Սոթքում. ԳՇ պետի տեղակալի պարզաբանումը

549
Հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2020 թ., 23:40
Ի՞նչ է տեղի ունեցել այսօր Սոթքում. ԳՇ պետի տեղակալի պարզաբանումը

ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանն ասուլիսի ժամանակ ներկայացրեց Սոթքի հանքավայրում տիրող իրավիճակը:

«Ինչպես հայտնի է, ըստ պայմանավորվածության, հայկական ԶՈՒ և այդ տարածքի ազգաբնակչությունն ամսի 25-ին պետք է Քարվաճառի շրջանից դուրս եկած լինեին ամբողջությամբ, որն իրականացվել է ամբողջությամբ...: Լուրեր տարածվեցին, թե ադրբեջանական ուժերն անցել են հայկական տարածքներ և այլն: Մեր կողմից կարող է հաստատվել և հետագայում փաստվել, որ այդպիսի հարցեր չեն առաջացել և նման իրավիճակ չի եղել»,- ասաց նա:

Նա խոսքի ընթացքում ցույց տվեց քարտեզներ Սոթքի ոսկու հանքի տարածքից, որով երևում է, որ պետական սահմանն անցնում է հանքավայրի կենտրոնական մասով:

«Ոսկու հանքի և ընդհանրապես տարածաշրջանի հետ կապված ռուսական կողմից նախապես ձեռնարկվել էին անվտանգային միջոցառումներ տարածքի պաշտպանության համար: Պետական սահմանը հանքի եզրագծով ցանկապատվել էր, իսկ ճանապարհի վրա տեղադրվել էր նաև անցակետ: Ռուսական ընկերության նախաձեռնությամբ էս խնդրի կատարման մեջ կամ դրա իրականացման հարցում մեր ԶՈՒ-ն ընդգրկվածություն չի ունեցել: Այսինքն, սահմանային ուղեկալի նման և արգելափակոցների տեղադրման հետ կապված աշխատանքներն ամբողջությամբ նախաձեռնվել և իրականացվել են ռուսական կողմի նախաձեռնությամբ և ուժերով: Խոսքը հանքը շահագործող ռուսական ընկերության՝ «Գեոպրոմայնինգ Գոլդ»-ի մասին է: Մեր զորքերն այդ անվտանգության գոտու ապահովման կամ պահպանման խնդիրներ իրականացնելու հարցերում ընդգրկվածություն չեն ունեցել...: Ինչ է տեղի ունեցել. ադրբեջանական զորքերը, Քարվաճառ մտնելուց հետո, հանդիպելով այդ արգելապատնեշներին, խնդիր են բարձրացրել, թե սա մեր տարածքն է և այս տարածքից այն ուժերը, որոնք իրականացնում են տարածքի պահպանություն, պետք է դուրս գան: Ընդ որում, աշխատանքները, որոնք իրականացվում և համակարգվում են մեր կողմից, ղեկավարում է տարածքում ամենաբարձր զինվորական պաշտոն ունեցող անձը, բարձրախոսով կապի են դուրս եկել մեզ հետ՝ պահանջելով դուրս գալ այդ տարածքից: Մեր կողմից զգուշացվել են, թե սա ինչ պատկանելություն ունի, որից հետո մեր կողմից զգուշացվել է ռուսական կողմին, որ էսպիսի պահանջներ կան: Կոնկրետ ռուսական կողմի և Ադրբեջանը ներկայացնող զինվորականների հետ իրականացվել են բավական երկար բանակցույթուններ, որից հետո՝ ինչ համաձայնություն են ձեռք բերել և հետագայում ինչպիսի զարգացում կունենա, չեմ կարող ասել, էդ պահպանման գոտուց համապատասխան անձնակազմը դուրս է եկել»,- ասաց ԳՇ պետի առաջին տեղակալը: