«Հայաստանի ֆուտբոլային հավաքականի երեկվա հաղթանակի մասին». Բորիս Նավասարդյան
![]() Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Եվս մեկ անգամ Հայաստանի ֆուտբոլային հավաքականի երեկվա հաղթանակի մասին: Քիչ չեն մարզաձևերը, որոնցում մենք շատ ավելի մեծ հաջողությունների ենք հասնում, քան ֆուտբոլում: Սակայն ֆուտբոլը հավասարը չունի երկրպագուների բազմությամբ ու էմոցիոնալ ազդեցությամբ: Հայաստանի ազգային հավաքականի 28 տարիների պատմության ընթացքում ունեցել ենք շատ ավելի ուժեղ կազմեր և տարել ենք շատ ավելի հզոր, քան Վրաստանն ու Մակեդոնիան են, թիմերի նկատմամբ շատ ավելի գեղեցիկ և համոզիչ հաղթանակներ: Սակայն այդ երկու հաղթանակներն են, որ բերեցին 28 տարիների ընթացքում մեր ամենամեծ վերջնական մրցաշարային հաջողությունը: Եվ դա տեղի ունեցավ հայ ազգի նորագույն պատմության ամենամեծ ողբերգությունից ընդամենը մի քանի օր անց: Ֆուտբոլային մասնագետները արդարացիորեն նշում են, որ դա մարզչի հաղթանակն էր: Կասկած չկա, որ իր սաները, գալով հավաքական շատ տարբեր միջավայրերից, ունեն նաև շատ տարբեր քաղաքական հայացքներ, հաստատ համակարծիք չեն այս օրերին Հայաստանում տեղի ունեցածի և ունեցողի մասին: Սակայն մարզչի օգնությամբ, հակառակ առաջատար խաղացողների կորուստի և ստիպված ոչ սեփական դաշտում երկու կարևորագույն «տնային» խաղերը անցկացնելուն, տղաները լուծեցին շատ բարդ խնդիր: Կրկին շնորհավորենք իրար ու մտածենք այս ամենի մասին...» |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
