Երևան`   +9 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

ՌԴ-ում հայտարարել են Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագիրը տապալելու՝ Արևմուտքի փորձերի մասին

1314
Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2020 թ., 20:25
ՌԴ-ում հայտարարել են Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագիրը տապալելու՝ Արևմուտքի փորձերի մասին

Արևմուտքը փորձում է հրահրել հայ և ադրբեջանցի ազգայնականներին՝ Ղարաբաղում հրադադարի խախտման համար, հայտարարել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։
«Հայերին փորձում են համոզել, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղությունը Երևանի պարտությունն է։ «Պատերազմ մինչև հաղթական ավարտ»-ի մասին գաղափարներ են տարածվում։ Ադրբեջանցիներին, ընդհակառակը, ասում են, որ Կրեմլը «իրենցից հաղթանակ է գողացել», երբ ադրբեջանական բանակն Ստեփանակերտի գրավումից մեկ քայլ առաջ էր»,-ասել է նա։
Նարիշկինի խոսքով՝ Արևմուտքի գործողությունները վկայում են այն մասին, որ «ԱՄՆ-ը և նրա եվրոպացի ընկերները, ինչպես միշտ, իրենց խնդիրները լուծում են հասարակ մարդկանց, այս անգամ՝ ադրբեջանցիների և հայերի շահերի հաշվին»:
«Ամերիկացիներին և եվրոպացիներին չի հուզում, որ իրենց սադրանքները կարող են հանգեցնել նոր արյունահեղության և տարածաշրջանը ներքաշել ծանր ռազմական հակամարտության մեջ»,- կարծում է նա: