Հայաստանի ազգային հավաքականի 4 ֆուտբոլիստի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել
![]() Հայաստանի ազգային հավաքականի 4 ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է կորոնավիրուսային հիվանդություն: Համավարակի դրական թեստի պատճառով Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպմանը չեն մասնակցի Գևորգ Ղազարյանը, Սարգիս Ադամյանը, Անդրե Չալըշըրը և Գրիգոր Մելիքսեթյանը: Կորոնավիրուսով վարակվել են նաև ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն, ինչպես նաև պատվիրակության ևս 3 անդամներ: Այսպիսով, Հայաստանի ազգային հավաքականի կազմում Հյուսիսային Մակեդոնիայի հետ հանդիպմանը նախապատրաստվում են 19 ֆուտբոլիստներ. Դարպասապահներ Դավիթ Յուրչենկո – «Շախտյոր» (Կարագանդա, Ղազախստան) Վարդան Շահատունի – «Արարատ-Արմենիա» Պաշտպաններ Հովհաննես Համբարձումյան – «Անորտոսիս» (Կիպրոս) Կամո Հովհաննիսյան – «Կայրաթ» (Ղազախստան) Արման Հովհաննիսյան – «Տոբոլ» (Ղազախստան) Վարազդատ Հարոյան – «Տամբով» (Ռուսաստան) Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ» Սերոբ Գրիգորյան – «Փյունիկ» Հայկ Իշխանյան – «Գանձասար-Կապան» Անդրանիկ Ոսկանյան – «Վան» Կիսապաշտպաններ Արշակ Կորյան – «Խիմկի» (Ռուսաստան) Տիգրան Բարսեղյան – «Աստանա» (Ղազախստան) Վահան Բիչախչյան - «Ժիլինա» (Սլովակիա) Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ» Անգուլո Վբեյմար – «Գանձասար-Կապան» Հակոբ Հակոբյան - «Ուրարտու» Սոլոմոն Ուդո – «Արարատ» Կարեն Մուրադյան – «Արարատ» Հարձակվողներ Ալեքսանդր Կարապետյան - «Տամբով» (Ռուսաստան) Հիշեցնենք, որ ավելի վաղ հավաքականի հայտացուցակից կորոնավիրուսի պատճառով դուրս էին մնացել Արսեն Բեգլարյանը, Անատոլի Այվազովը, Ռոբերտ Հակոբյանը, Աղվան Պապիկյանը և Էդգար Բաբայանը:
Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը կկայանա նոյեմբերի 18-ին՝ Երևանի ժամանակով 21:00-ին՝ Նիկոսիա քաղաքի GSP մարզադաշտում: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
