Երևան`   +15 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 17 ապրիլի, 2024 թ.

Պուտինը պատմել է Ղարաբաղի հարցով ռուս-թուրքական կենտրոնի մասին

1204
Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2020 թ., 00:00
Պուտինը պատմել է Ղարաբաղի հարցով ռուս-թուրքական կենտրոնի մասին

Ղարաբաղի հարցով ռուս-թուրքական համատեղ կենտրոնը կօգտագործի անօդաչու թռչող սարքեր, հայտնել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մենք Մերձավոր Արևելքում, այդ թվում Սիրիայում, փոխգործակցության հաջող փորձ ունենք, մենք ևʹ Իդլիբի գոտում, ևʹ Սիրիայի ու Թուրքիայի միջև սահմանին համատեղ պարեկություն ենք կազմակերպում։ Այստեղ նման փոխգործակցություն չի պահանջվում։ Բայց մենք պայմանավորվել ենք, որ կստեղծենք համատեղ կենտրոն, որը կօգտագործի անօդաչու թռչող սարքեր, միասին կվերահսկենք իրավիճակը շփման գծի երկայնքով, միասին տեղեկատվություն կստանանք, միասին կվերլուծենք այն»,-ասել է նա:
Պուտինը հավելել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան՝ դրանից ելնելով, եզրակացություններ կանեն, թե ինչ է կատարվում առցանց ռեժիմում: