Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

ԼՂ-ում հակամարտության կողմերը փոխանակել են 200 զոհվածների մարմիններ

1035
Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2020 թ., 11:50
ԼՂ-ում հակամարտության կողմերը փոխանակել են 200 զոհվածների մարմիններ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Փիթեր Մաուրերը РИА Новости-ին հայտնել է, որ իր վերջին տեղեկատվության համաձայն՝ ղարաբաղյան հակամարտության կողմերն արդեն փոխանակել են 200 զոհվածների մարմիններ:
Մաուրերի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ գործունեության առաջնահերթությունները տեղահանված բնակչությանն օգնելն է, զոհվածների մարմինների դուրս բերումը, ինչպես նաև գերիներին այցելելը՝ հնարավոր բանակցություններին նախապատրաստվելու և փոխանակումներ իրականացնելու նպատակով:
«Ինչ վերաբերում է զոհվածների մարմինների դուրս բերմանը, ապա ես ուրախ եմ հայտնել, որ ռուս խաղաղապահների և ԿԽՄԿ-ի ներկայությամբ կողմերը սկսել են փոխանակել դրանք։ Իմ վերջին տեղեկություններով՝ կողմերն արդեն փոխանակել են 200 մարմին։ Մենք շարունակելու ենք ջանքեր գործադրել»,-ասել է ԿԽՄԿ նախագահը։