ՌԴ-ից սակրավորներ են տեղափոխվում Լեռնային Ղարաբաղ
1152
Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2020 թ., 11:20
![]() ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել Է, որ Իլ-76 ինքնաթիռներով Ուլյանովսկ-Վաստոչնի օդանավակայանից Լեռնային Ղարաբաղ են տեղափոխվել զինծառայողներ, հատուկ տեխնիկա և Կենտրոնական ռազմական շրջանի խաղաղապահ բրիգադի ինժեներասակրավորական ստորաբաժանման սարքավորումներ։ Այս մասին ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ, փոխանցում է ТАСС-ը։ «Սակրավորները կկատարեն ինժեներական հետախուզման, տեղանքի, ճանապարհների և օբյեկտների ականազերծման աշխատանքներ, ինչպես նաև կապահովեն մատակարարման և տարհանման ուղիների պատրաստումն ու պահպանումը, ջրի մաքրումը և ինժեներական ապահովման այլ աշխատանքներ»,- ասված է հաղորդագրության մեջ: Բացի այդ, պայթյունավտանգ իրերի հայտնաբերման և որոնման համար կօգտագործվեն ծառայողական շները: |

Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին
3509:18
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ (լուսանկար)
10207:24
«Եթե չկա պատերազմ, Հայաստանում կարող է հաղթել միայն այն ուժը, որը կլինի Ալիևի դաշնակիցը». Արգիշտի Կիվիրյան
18303:24
«Հայաստանյան ցանկացած տղամարդ չէր կարող չարձագանքել այն կերպ, ինչ կերպ արձագանքեց Բորիսը». Մհեր Հակոբյան
18400:36
«Ձեռքերը հեռու լրատվամիջոցներից». Չեխիայում անց է կացվել 40 տարվա ընթացքում ամենամեծ բողոքի ցույցը
24800:25
Օրբանի կառավարության օրոք աշխատած նախարարը 20 միլիոն դոլար է թաղել անտառներում և ֆերմաներում (լուսանկար)
381Երեկ, 22:43
