Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Հայաստանից Արցախ է վերադարձել 725 փախստական

1467
Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2020 թ., 21:25
Հայաստանից Արցախ է վերադարձել 725 փախստական

Ավելի քան 700 փախստական Հայաստանից վերադարձել է Լեռնային Ղարաբաղ, հայտնել Է ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Եվգենի Կոնաշենկովը:
«Նոյեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության տարածքից ռուսական խաղաղապահ ուժերի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 475 փախստական։ Նոյեմբերի 14-ից բնակության վայր է վերադարձել 725 մարդ»,-հայտնել Է Կոնաշենկովը։
«Լեռնային Ղարաբաղում ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան շարունակվում է զոհվածների մարմինների փոխանակումը։ Այն իրականացվում է ՌԴ խաղաղապահ ուժերի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համակարգմամբ»,-հավելել է նախարարության ներկայացուցիչը։