Երևան`   +7 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Ռուս խաղաղապահները պատմել են, թե ինչպես են իրենց դիմավորել Ղարաբաղում. #РИА

931
Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2020 թ., 13:30
Ռուս խաղաղապահները պատմել են, թե ինչպես են իրենց դիմավորել Ղարաբաղում. #РИА

«Լեռնային Ղարաբաղի բնակիչները ջերմորեն են դիմավորել ռուս զինվորականներին»,- հայտնել է Ղարաբաղում ՌԴ ԶՈՒ խաղաղապահ զորակազմի հրամանատարի տեղակալ, գնդապետ Ալեքսեյ Պոլյուխովիչը։
Նա նշել է, որ Ստեփանակերտում աստիճանաբար վերականգնվում է սովորական կյանքը, Լաչինի միջանցքով կազմակերպվել է կայուն տրանսպորտային հաղորդակցություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի միջև:
«Տեղի բնակիչները շատ դրական են ընդունել մեր խաղաղապահ զորախմբին։ Նրանք հույս ունեն, որ մեր ժամանման հետ կվերադառնա խաղաղ կյանքը»,-Պոլյուխովիչի խոսքը մեջբերել է РИА Новости-ն։