Փաշինյանն իր ընդդիմադիրներին անվանեց պատերի տակ վնգստացողներ. RIA
![]() ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «սպասում է Երևանում առաջնագծից եկող տղաներին», որպեսզի լուծի իր ընդդիմադիրների հարցը, որոնց նա անվանել է «պատերի տակ վնգստացողներ», գրում է RIA-ն: «Առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր դիտեցի այսօր։ Ապշած եմ տղաների խորագիտությունից։ Տղերք, դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երևանում՝ վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը»,- Փաշինյանի խոսքերն է մեջբերում ռուսական լրատվական գործակալությունը՝ հիշեցնելով, որ առաջին անգամ «վնգստացող» արտահայտությունը Փաշինյանը կիրառել է դատավորների նկատմամբ: «Ի պատասխան կիրակի օրը ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը կոչ արեց դատավորներին չտրվել իշխանության և ընդդիմության ճնշումներին՝ նշելով, որ այժմ վերջնականապես պետք է պատասխան տրվի՝ «մենք պատերի տակ վնգստացող դատավորներ ենք, թե հայրենիքին նվիրված անկեղծ պրոֆեսիոնալներ»»,- գրում է RIA-ն: |

Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին
3509:18
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ (լուսանկար)
10207:24
«Եթե չկա պատերազմ, Հայաստանում կարող է հաղթել միայն այն ուժը, որը կլինի Ալիևի դաշնակիցը». Արգիշտի Կիվիրյան
18303:24
«Հայաստանյան ցանկացած տղամարդ չէր կարող չարձագանքել այն կերպ, ինչ կերպ արձագանքեց Բորիսը». Մհեր Հակոբյան
18400:36
«Ձեռքերը հեռու լրատվամիջոցներից». Չեխիայում անց է կացվել 40 տարվա ընթացքում ամենամեծ բողոքի ցույցը
24800:25
Օրբանի կառավարության օրոք աշխատած նախարարը 20 միլիոն դոլար է թաղել անտառներում և ֆերմաներում (լուսանկար)
381Երեկ, 22:43
