Երևան`   +23 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Ադրբեջանի երկու քաղաքացիներ ականի վրա պայթել են Ֆիզուլիի տարածքում

1292
Շաբաթ, 14 նոյեմբերի, 2020 թ., 23:00
Ադրբեջանի երկու քաղաքացիներ ականի վրա պայթել են Ֆիզուլիի տարածքում

Ադրբեջանի երկու քաղաքացիներ ականի վրա պայթել են Ֆիզուլիի շրջանի տարածքում, որն անցել է Բաքվի վերահսկողության տակ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման փուլի ավարտից հետո: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ադրբեջանի գլխավոր դատախազությանը:

«Յասին և Ասիֆ Ահմեդով եղբայրները պայթել են ականի վրա Ֆիզուլիի շրջանում։ Յասին Ահմեդովը տեղում մահացել է, իսկ նրա եղբայրը՝ Ասիֆը տեղափոխվել է հիվանդանոց», - ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ադրբեջանի գլխավոր դատախազությունում նշել են, որ փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, նշանակվել են փորձաքննություններ: