ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. «Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ հայտարարություն եմ ստորագրել, որը մեզ համար շատ ցավոտ է». Փաշինյան
![]() ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի հայրենակիցներ, քույրեր եւ եղբայրներ. անձամբ իմ եւ բոլորիս համար ծանր, չափազանց ծանր որոշում եմ կայացրել: Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն եմ ստորագրել: Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ եւ մեր ժողովրդի համար: Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության եւ այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաեւ հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա ՀՆԱՐԱՎՈՐ ամենալավ հանգուցալուծումն է: Այս ամենի մասին առաջիկա օրերին հանդես կգամ մանրամասն ուղերձով: Սա հաղթանակ չէ, բայց չկա պարտություն, քանի դեռ ինքդ քեզ պարտված չես ճանաչել: Մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի եւ սա պետք է դառնա մեր ազգային համախմբման, վերածննդի դարաշրջանի մեկնարկ: Մենք պետք է վերլուծենք մեր անկախության տարիները, մեր ապագան պլանավորելու եւ անցյալի սխալները չկրկնելու համար: Ծնկի եմ իջնում մեր բոլոր նահատակների առաջ: Խոնարհվում եմ մեր բոլոր այն զինվորների, սպաների, գեներալների, կամավորների առաջ, ովքեր իրենց կյանքով են պաշտպանել ու պաշտպանում հայրենիքը: Նրանք իրենց անձնուրացությամբ փրկել են արցախահայությանը: Մենք պայքարեցինք մինչեւ վերջ: Եւ մենք հաղթելու ենք: Արցախը կանգուն է: Կեցցե՛ Հայաստանը: Կեցցե՛ Արցախը»: |

«ԱԺ դահլիճում հեռախոսով խաղ խաղացող երեսփոխանների շարքը համալրվում է»․ Գագիկ Համբարյան
4815:24
«Բա անցած գումարման ԱԺ-ում ինչի՞ չէիք դմբդմբացնում․ չէիք ֆայմո՞ւմ»․ Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
11012:00
Ալեն Սիմոնյանը հարսանիքի է պատրաստվում․ «Ժողովուրդ»
12809:06
Շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
10608:18
«Տեղի ունեցածը պետք է քրեաիրավական հետևանքներ ունենա»․ Րաֆֆի Ասլանյան
15801:06
2026-ի հուլիսը դարձել է ամենաշոգ ամիսը ԱՄՆ-ում դիտարկումների ողջ պատմության ընթացքում
27200:45
