Թբիլիսիում ուժայինները ջրցան են կիրառել ցուցարարների դեմ
Երեկ մինչև ուշ գիշեր Թբիլիսիում հազարավոր ցուցարարներ հավաքվել էին խորհրդարանի շենքի մոտ՝ ընդդեմ հոկտեմբերի 31-ին Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքների: Հայտնում է «Sputnik Georgia»-ն։ Ցուցարարները երեկ վերջնագիր էին ներկայացրել՝ մինչև ժամը 20-ը պաշտոնից հեռացնել ԿԸՀ ղեկավար Թամար Ժվանիային և նոր ընտրություններ հայտարարել: Երբ պահանջը չի կատարվել, ցուցարարները Թբիլիսիի կենտրոնից շարժվել են դեպի քաղաքի ծայրամասում գտնվող ԿԸՀ շենք: Ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել՝ ԿԸՀ շենքի մոտ հավաքվածներին ցրելու համար: Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ մի քանի մարդ տուժել է և բժշկական օգնություն ստացել: |
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
2712:06«Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ». ՆԳՆ խոսնակ
3711:54Մի շարք լրատվամիջոցներ հրաժարվել են մասնակցել և լուսաբանել Փաշինյանի ասուլիսը
7210:54«Նիկոլը ստիպված շտապ ասուլիս է հրավիրել». Բաբկեն Հարությունյան
9410:18Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման թափը. «Ժողովուրդ»
11609:18Սպասվում են ինտենսիվ անձրևներ, կարկուտ
12408:24