«Վարձկանները ռազմագերու կարգավիճակից չեն օգտվում»․ Արթուր Մելիքյան
![]() Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ գերեվարված վարձկան ահաբեկիչներին։ Հարցին, թե բացի հարցաքննության ընթացքում նրանց խոստովանություններից՝ ինչ ապացույցներ կան, որոնք ներկայացվեն միջազգային կառույցներին՝ որպես փաստ, Մելիքյանն ասաց․ «Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի նշանակությունը շատ մեծ է՝ ինչպես քաղաքական, այնպես էլ իրավական առումով։ Յուրաքանչյուր փաստական հանգամանք բացահայտվում է որոշակի ապացույցով։ Այդ ապացույցները կօգտագործվեն նախաքննության միջանկյալ և ավարտական փուլերում՝ ինչպես քաղաքական դաշտում, այնպես էլ իրավական հարթակներում քննարկումների ժամանակ»։ Մելիքյանը հորդորեց համբերատար լինել՝ ապացույցներին սպասելիս։ «Մի քիչ սպասեք և կտեսնեք, թե ինչ ապացույցներով, ինչ փաստական հանգամանքներ են հիմնավորվում»,- ասաց նա։ Ա․ Մելիքյանն իր խոսքում ընդգծեց, որ վարձկանները ռազմագերու կարգավիճակից չեն օգտվում։ «Նման միջազգային փաստաթուղթ չկա։ Վարձկանը նույն հանցագործն է, ուղղակի ավելի մեծ մասշտաբի»,- հավելեց նա։ |

Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին
3509:18
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ (լուսանկար)
10207:24
«Եթե չկա պատերազմ, Հայաստանում կարող է հաղթել միայն այն ուժը, որը կլինի Ալիևի դաշնակիցը». Արգիշտի Կիվիրյան
18303:24
«Հայաստանյան ցանկացած տղամարդ չէր կարող չարձագանքել այն կերպ, ինչ կերպ արձագանքեց Բորիսը». Մհեր Հակոբյան
18400:36
«Ձեռքերը հեռու լրատվամիջոցներից». Չեխիայում անց է կացվել 40 տարվա ընթացքում ամենամեծ բողոքի ցույցը
24800:25
Օրբանի կառավարության օրոք աշխատած նախարարը 20 միլիոն դոլար է թաղել անտառներում և ֆերմաներում (լուսանկար)
381Երեկ, 22:43
