Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 09 մայիսի, 2024 թ.

Թուրքամետ խմբավորումն ահաբեկչություն է ծրագրել ՌԴ-ում. WarGonzo-ն բացառիկ կադրեր է հրապարակել

1017
Երկուշաբթի, 26 հոկտեմբերի, 2020 թ., 21:10
Թուրքամետ խմբավորումն ահաբեկչություն է ծրագրել ՌԴ-ում. WarGonzo-ն բացառիկ կադրեր է հրապարակել

Թուրքամետ «Խայաթ Թահրիր աշ-Շամ» ահաբեկչական խմբավորման գրոհայինը ծրագրել է հարձակվել Խաբարովսկում ցուցարարների վրա: Այս մասին հայտնել է WarGonzo Telegram ալիքը: Wargonzo նախագիծը հրապարակել է Ուզբեկստանի քաղաքացու ձերբակալության տեսանյութը, ով ահաբեկչություն էր նախապատրաստում Հեռավոր Արևելքում:
«Նրա ցուցմունքների համաձայն՝ Սիրիայում տեղակայված և թուրքական հատուկ ծառայությունների վերահսկողության տակ գտնվող ահաբեկչական կազմակերպությունը նրան հրաման է տվել հարձակվել ցուցարարների վրա, որոնք արդեն մի քանի ամիս է մասնակցում են Խաբարովսկում ընդդիմադիր բողոքի ակցիաներին»,- ասված է հրապարակման մեջ։
Ռուս ուժայինները հասցրել են կանխել այդ ահաբեկչական գործողությունը։
Ավելի վաղ Wargonzo-ն հայտնել է՝ «ինչպես ուժային կառույցներում սեփական աղբյուրներից հայտնի է դարձել WarGonzo-ին, «Խայաթ Թահրիր աշ-Շամ» ահաբեկչական կազմակերպությունը, որին ղեկավարում են թուրքական հատուկ ծառայությունները, հավաքագրել է Խաբարովսկի երկու բնակչի՝ Հեռավոր Արևելքում ահաբեկչական գործողություն իրականացնելու համար»։