«Կանգնած եմ Արցախի կողքին». կոնգրեսական Ադամ Շիֆն ԱՄՆ-ին կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետությունը
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ադամ Շիֆն իր ֆեյսբուքյան էջում հրապարակած ուղերձով ԱՄՆ-ին կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը: «Ավելի քան մեկ ամիս է, ինչ Ադրբեջանն ու Թուրքիան պատերազմ են մղում Արցախի դեմ՝ գնդակոծելով խաղաղ բնակիչներ, եկեղեցիներ՝ կատարելով հնարավոր բոլոր ռազմական հանցագործությունները: Ադրբեջանի հարձակումները հետ մղելու պայքարում ավելի քան 800 զինվոր է զոհվել, տասնյակ խաղաղ բնակիչներ են զոհվել: Ըստ հաշվարկների, Արցախի քաղաքացիական բնակչության կեսից ավելին տեղահանվել է՝ ռմբահարման պատճառով. ձմռան ընդառաջ քնում են մեքենաներում կամ բաց դաշտերում: Ես պաշտոնապես կոչ եմ անում Միացյալ Նահանգներին՝ ճանաչել անկախ Արցախի Հանրապետությունը: Չի կարելի թույլ տալ, որ պատմությունը կրկնվի: Եթե Ադրբեջանը և Թուրքիան որոշել են պատերազմ սկսել, ապա ԱՄՆ-ը, Մինսկի խումբը և միջազգային հանրությունը պետք է հասկացնի, որ նրանք հաջողության չեն հասնելու իրենց նպատակներում: Ալիևին և Էրդողանին պետք է հստակ ասել, որ եթե նրանք շարունակեն այս պատերազմը, ապա դա հետևանքներ կունենա: Միացյալ Նահանգներն անգործ չի մնա: Ես կանգնած եմ Հայաստանի կողքին: Ես կանգնած եմ Արցախի կողքին»,- գրել է Ադամ Շիֆը: |
«ՀՀ սահմանապահ զորքերն ու Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը լրիվ անհամեմատելի բաներ են». Վրթանեսյան
3418:36Հայտնի բժիշկ Արայիկ Ղարիբյանը լքեց ԵԿՄ-ի շարքերը
5418:18«Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան
6718:00«Այսպիսին է հայկական բնակավայրերի՝ «ապագա կա ապագա»-ն». Արթուր Եղիազարյան
6617:36«Այսօր տեղի ունեցածի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում». Տիգրան Աբրահամյան
7617:30«Սա գրվող պատմություն է մի նոր». Ալեն Սիմոնյան
7817:18