Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Հակառակորդը Վարանգաթաղի բարձունքում թողել է վեց դիակ. մարտերը շարունակվում են. ՊԲ

814
Չորեքշաբթի, 07 հոկտեմբերի, 2020 թ., 13:00
Հակառակորդը Վարանգաթաղի բարձունքում թողել է վեց դիակ. մարտերը շարունակվում են. ՊԲ

«Ինչպես արդեն ավելի վաղ հաղորդել էինք, երեկ օրվա ընթացքում ՊԲ ստորաբաժանումները շարունակել են ջախջախիչ հարվածներ հասցնել հակառակորդին՝ էապես բարելավելով դիրքերը: Մասնավորապես, երեկ՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանման և «Կամավորական շարժում» ՀԿ ջոկատի ակտիվ մասնակցությամբ, հյուսիսային ուղղությամբ կազմակերպվել է հակագրոհ և հետ է վերադարձվել Վարանգաթաղ (Լուլասազ) կոչվող բարձունքը:
[Թարմացում] Հակառակորդը տվյալ բարձունքում թողել է վեց դիակ». այս մասին «Ֆեյսբուք»-ում հայտնել է ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
«Ներկա պահին մարտական գործողությունները արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում շարունակվում են»,- գրել է նա: