«ՀՀ տարածքից Ադրբեջանի ուղղությամբ դեռևս որևէ հրթիռ չի արձակվել». Շուշան Ստեփանյան
![]() ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ Ադրբեջանի պաշտոնական շրջանակների այն հայտարարությունները, թե, իբր, Հայաստանի Հանրապետության տարածքից «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համալիրից թիրախավորում և հրթիռակոծում է Ադրբեջանի տարածքը, ակնհայտ կեղծիք է և չի համապատասխանում իրականությանը: Չնայած այն հանգամանքին, որ արդեն մի քանի օր է Ադրբեջանի կողմից ԱԹՍ-ներով և տարբեր տրամաչափի հրետանային միջոցներից թիրախավորվում են Վարդենիս քաղաքի շրջակա բնակավայրերը, Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի ուղղությամբ ԴԵՌԵՎՍ որևէ հրթիռ չի արձակվել: Պաշտպանության նախարարությունն ադրբեջանական կողմին խստորեն հորդորում է ձեռնպահ մնալ նման սադրանքներից և ՀՀ զինված ուժերին չդրդել իրական հրթիռային հակահարվածների իր բոլոր հետևանքներով»: |

«Խցանման մեջ մնալիս՝ աղմուկ բարձրացրեք, որ ձայնը հասնի նրանց, ովքեր պարտավոր են ուղեղներն աշխատեցնել՝ իրավիճակը լուծելու համար»․ Աննա Հակոբյան (տեսանյութ)
3914:54
Zoom-ի, CNN-ի և IKEA-ի կայքերը կիբերհարձակման են ենթարկվել
12214:13
«Այստեղ նախկինում առանձնատներ են եղել, հիմա շենքեր են կառուցել, բայց ենթակառուցվածքները մնացել են նույնը»․ Վահե Գևորգյան
9113:12
Շրջակա միջավայրի նախարարությունը՝ համացանցում տարածված տեսանյութի մասին (տեսանյութ)
11012:42
Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի գործով ներգրավվել է 6 քննիչ և 3 դատախազ․ «Ժողովուրդ»
10909:18
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
13907:06
