ՌԴ ԱԳՆ-ն մեղադրել է Արևմուտքին
1045
Հինգշաբթի, 24 սեպտեմբերի, 2020 թ., 16:05
![]() Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակի շուրջ Արևմուտքի զանգվածային ապատեղեկատվական արշավի խնդիրը ոչ թե կատարվածի պատճառների բացահայտումն է, այլ Ռուսաստանի գործերին միջամտելը, ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի բաժնի փոխտնօրեն Իլյա Տիմոխովը: «Հարկ է նշել, որ ապատեղեկատվական այն արշավը, որը ծավալվել է Արևմուտքում՝ Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակի շուրջ, վկայում է այն մասին, որ դրա նախաձեռնողների հիմնական խնդիրը ոչ թե ՌԴ քաղաքացու առողջության և նրա հոսպիտալացման իրական պատճառները պարզելն է, այլ ներքաղաքական գործընթացների վրա ազդելու միջոցով Ռուսաստանի ներքին գործերին միջամտելը»,- ասել է Տիմոխովը։ Նա հավելել է, որ արևմտյան քաղաքական գործիչները, «առանց միջազգային իրավական և տարրական բարոյական նորմերի, զբաղվում են փաստերի խեղաթյուրմամբ»:։ |

«Փաշինյանն Ալիևի «աբսլուգն է»». Սուրեն Սուրենյանց
8120:06
«Գույնը դուրս չի գալիս, եթե մեռնի, քպ-ին հետը կդնեք». Դավիթ Ամալյան
9519:54
«Թրաշը տենց բան ա». Անժելա Էլիբեգովա
9519:42
«Հանքային ջրի աղբյուրն ազատագրված է». Քնարիկ Պետրոսյան (տեսանյութ)
9319:24
«Մեր բոլոր պրոբլեմները չհասկանալու արդյունք են»․ Կարեն Ադոնց
10117:36
Փարիզում ոստիկանները ցույցի են դուրս եկել Ելիսեյան պալատի մոտ (տեսանյութ)
15716:55
