Խաշթառակում դաժան ծեծի հետևանքով մահացած երեխայի մայրը մահացել է
![]() Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում դաժանաբար ծեծված երեխայի մայրը մահացել է։ Այս տեղեկությունը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Խաշթառակի համայնքապետ Անդրանիկ Վիրաբյանը։ Նա ասաց, որ կինը մահացել է Սևանի ԲԿ-ում, սակայն մահվան պատճառը նրան հայտնի չէ: Փորձեցինք տեղեկություն ստանալ երեխաների վերաբերյալ, համայնքապետն ասաց, որ նրանք տեղափոխվել են մանկատուն: Հիշեցնենք՝ 2020թ. օգոստոսի 14-ից 16-ն ընկած ժամանակահատվածում Տավուշի մարզի Խաշթառակ համայնքի 57-ամյա բնակիչը, իր հանգիստը խանգարելու պատճառով, 2014թ. ծնված անչափահաս թոռանը ձեռքերով, ոտքերով և փայտով բազմաթիվ հարվածներ է հասցրել, որի հետևանքով 6-ամյա երեխան վայր է ընկել, գլխով հարվածել է բազմոցի ոտնակին, ստացել կյանքի համար վտանգավոր բազմաթիվ վնասվածքներ և անգիտակից վիճակում տեղափոխվել «Արաբկիր» բժշկական կենտրոն: Բացի այդ 57-ամյա տղամարդը 2020թ. օգոստոսի 14-ին, օգոստոսի 16-ին և դեռևս քննությամբ չպարզված ժամանակահատվածում, նույն պատրվակով պարբերաբար, դիտավորությամբ ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել իր 2 անչափահաս թոռների մարմնի տարբեր մասերին՝ վերջիններին պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան տառապանք: Օրեր անց՝ օգոստոսի 25-ին, ծեծի ենթարկված 6-ամյա երեխան մահացել է՝ այդպես էլ գիտակցության չգալով: |

Ներքին Հանդի դիրքերում ավտոմեքենա է գլորվել ձորը. ԵԿՄ-ի անդամը մահացել է
16501:18
Վարշավայում խոշոր հրդեհ է բռնկվել Ford-ի ավտոսրահում (լուսանկար, տեսանյութ)
320Երեկ, 16:46
Եղբայրները գրտնակի հարվածով սպանել են իրենց մորը
175Երեկ, 16:12
Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 10 հազար մարդ է տարհանվել (տեսանյութ)
297Երեկ, 15:16
«ԱՄՆ-ն Իրանի դեմ B-1 ռազմավարական ռմբակոծիչ է կիրառել»․ #Axios
328Երեկ, 09:58
Իտալացի սպորտային լրագրողին դաժանաբար սպանել են
43522.07.2026, 23:38
