Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Եֆրեմովը դատապարտվեց 8 տարվա ազատազրկման

906
Երեքշաբթի, 08 սեպտեմբերի, 2020 թ., 15:35
Եֆրեմովը դատապարտվեց 8 տարվա ազատազրկման

Մոսկվայի Պրեսնենսկի դատարանը Միխայիլ Եֆրեմովին դատապարտել է 8 տարվա ազատազրկման՝ ընդհանուր ռեժիմի գաղութում: Բացի այդ, 56-ամյա դերասանը պարտավորվում է 800 հազար ռուբլի վճարել՝ վթարի հետևանքով մահացածի ավագ որդուն: Եֆրեմովի փաստաբանը հայտարարել է, որ բողոքարկելու են դատարանի որոշումը:

Հիշեցնենք, որ դերասանի մասնակցությամբ պատահարը տեղի է ունեցել հունիսի 8-ին՝ Մոսկվայի Սմոլենսկի հրապարակում: Նրա վարած Jeep Grand Cherokee ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց գոտի և բախվել Lada-ին: Վթարի հետևանքով Lada-ի վարորդը մահացել է։

Վթարից հետո Եֆրեմովի արյան մեջ հայտնաբերվել է ալկոհոլ: