Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Թուրքիայում Ադրբեջանի հետ եղբայրության և «հայկական սադրանքի» մասին ֆիլմ են նկարահանել

1035
Երեքշաբթի, 08 սեպտեմբերի, 2020 թ., 00:00
Թուրքիայում Ադրբեջանի հետ եղբայրության և «հայկական սադրանքի» մասին ֆիլմ են նկարահանել

Թուրք-ադրբեջանանկան եղբայրության ու Թովուզի ուղղությամբ, Ադրբեջանի և Հայաստանի պետական սահմանի «հայկական սադրանքին» նվիրված ֆիլմ է նկարահանվել Թուրքիայում։ Վավերագրական ֆիլմում օգտագործվել են Ադրբեջանի նախագահի օգնականի, պետության ղեկավարի աշխատակազմի արտաքին քաղաքական հարցերի բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևի, ինչպես նաև մի շարք այլ պաշտոնատար անձանց և ադրբեջանական հասարակության ներկայացուցիչների մեկնաբանությունները։ Այս մասին սեպտեմբերի 7-ին հայտնել են անդրկովկասյան հանրապետության ԶԼՄ-ները:
Ֆիլմը պատմում է այն մասին, որ Թովուզի «սադրանքի» ժամանակ հայկական կողմը չի հասել իր առջև դրված նպատակներին, նաև՝ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացվող լայնածավալ նախագծերի և ադրբեջանա-թուրքական եղբայրության պատմության մասին:
Ինչպես հաղորդել Է EADaily-ն, Հայաստանի և Թուրքիայի միջև ավանդական բարդ հարաբերություններն ավելի են սրվել հուլիսի կեսերին հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսային հատվածում տեղի ունեցած բախումներից հետո: Այդ ժամանակից ի վեր Երևանն ու Անկարան միմյանց հասցեին մի շարք կոշտ հայտարարություններ են արել։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայաստանին էր մեղադրել Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակի սրման մեջ։ Ընդ որում, Թուրքիայի նախագահը Բաքվին խոստացել է Անկարայի աջակցությունը «ցանկացած հարձակման դեմ»։
Հուլիսի 15-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ նշվում էր, որ Թուրքիան իր արտահայտություններով և սադրիչ պահվածքով լուրջ վնաս է հասցնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը և սպառնալիք է ներկայացնում Հայաստանի անվտանգությանը: Անդրկովկասյան հանրապետության ԱԳՆ-ն Հայաստանի և Ադրբեջանի սահմանին զինված հակամարտության վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշման մեջ նկատել է ոչ միայն Բաքվին անվերապահ աջակցություն ցուցաբերելու հանձնառությունն, այլ նաև «անթաքույց պահանջները Հարավկովկասյան տարածաշրջանի նկատմամբ, որոնք Թուրքիայի նախագահը և նրան հաջորդող այլ պաշտոնատար անձինք փորձում են հիմնավորել հղում կատարելով մեր տարածաշրջանում Թուրքիայի «պատմական առաքելությանը»: Վկայակոչելով իր «պատմական առաքելությունը», ինչպես նաև «էթնիկական կամ կրոնական համայնքը»՝ Թուրքիան արդեն հասցրել է ապակայունացնել իրավիճակը Մերձավոր Արևելքում, Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում և Հյուսիսային Աֆրիկայում՝ «անասելի տառապանքներ պատճառելով այդ տարածաշրջանների ժողովուրդներին», արձագանքել են Երևանից:
Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին Հայաստանի Տավուշի մարզի և Ադրբեջանի Թովուզի սահմանային գոտում խոշոր զինված միջադեպ էր տեղի ունեցել։ Երկու կողմերն էլ հայտարարել են հակառակորդի կենդանի ուժի և տեխնիկայի լուրջ վնաս հասցնելու, կրակակետերի և հրամանատարական կետերի ոչնչացման մասին: