Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Հայտնի է Սաուդցի լրագրող Ջամալ Հաշոգիի սպանության մասնակիցների դատավճիռը

3115
Երկուշաբթի, 07 սեպտեմբերի, 2020 թ., 18:35
Հայտնի է Սաուդցի լրագրող Ջամալ Հաշոգիի սպանության մասնակիցների դատավճիռը

Սաուդցի լրագրող Ջամալ Հաշոգիի սպանությանը մասնակցած 5 անձանցից ամեն մեկին դատարանը դատապարտել է 20 տարվա ազատազրկման:

Այս մասին հայտարարում է Al Arabiya հեռուստաընկերությունը: Եվս մեկ մեղադրյալ դատապարտվել է 10 տարվա, մյուս 2-ը՝ 7-ական տարվա ազատազրկման: Դատավճիռները վերջնական են և եթական են անհապաղ իրագործման: Քննչական գործը փակվել է:

Հիշեցնենք, որ 2017-ից ԱՄՆ-ում բնակվող և The Washington Post պարբերականի հետ համագործակցող Հաշոգին 2018 թվականի սեպտեմբերի 3-ին ժամանել էր Ստամբուլում գտնվող Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան ու անհետացել: Ավելի ուշ նրան սպանված են գտել: