«Քարերով հարձակվել են պահնորդական ծառայության վրա». «Լիդիան»-ը տեսանյութ է տարածել
«Լիդիան Արմենիա» ընկերությունը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Իրականությունը «խաղաղ ցուցարարների» ու «բնապահպանների» մասին Կից տեսանյութը հաղորդում է հանցագործության մասին։ Բոլոր նրանք, ովքեր այս հանցավոր խմբավորմանը ներկայացնում են որպես «խաղաղ ցուցարարներ», առիթ ունեն համոզվելու, որ քարերով սեփական համայնքի բնակիչների վրա հարձակվող փոքրաթիվ խմբավորումը չի ներկայացնում համայնքը, և, ամենայն հավանականությամբ, ոչ սթափ վիճակում գտնվելով, իրականացնում է հանցավոր քայլեր՝ սպառնալով մարդկանց կյանքին ու առողջությանը։ «Լիդիանի» պահնորդական ծառայությունը պաշտպանել է տարածքը օրենքի շրջանակներում իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում և այսուհետ նույնպես օրենքի սահմաններում հակազդելու է ցանկացած ոտնձգությանը։ Նույն տեսանյութում կարող եք տեսնել՝ ինչպես են իրենց «բնապահպան» ներկայացնող անձինք տանջում տարածքում ապրող շներին։ Այս խմբավորմանը որպես «հերոսներ» ու «բնապահաններ» ներկայացնողների խղճին ենք թողնում իրենց ստեղծած կերպարների պահվածքը։ Ոստիկանությունից պահանջում ենք իրավական գնահատական տալ տեղի ունեցածին և ևս մեկ անգամ կոչ ենք անում ապահովել համայնքների բնակիչների անվտանգությունը։ Վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ երկամյա անպատժելիությունից հղփացած այս խմբավորումն այլևս ընդունակ է ցանկացած հանցագործության։ Ժամանակն է վերջ տալ ապօրինությանը և վերակագնել օրենքն Ամուլսարի շրջակայքում»: |
«Այժմ թրենդային է հակառուսականությունը, և Գյուրջինյան Դավիթն առաջարկում է փոխել Բրյուսովի համալսարանի անունը». Հեքիմյան
4818:36«Խոշտանգման ժամանակ Սամվել Վարդանյանը ձեռնաշղթայված է եղել, ոստիկաններից մեկն էլ բերանն է փակել». Վ. Հարությունյան (տեսանյութ)
6217:48«Փառապանծ անցյալով հիմնարկից մնացին միայն իզն ու թոզը»․ Արթուր Խաչատրյան
6717:24«Պայքարը թևակոխում է նոր փուլ». Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)
7816:30«Հանրայինը խուսափել է եկեղեցականներին առիթ ընձեռել՝ հակադարձելու մեղադրանքներին»․ Տեր Եսայի քահանա Արթենյան
7816:24«Ակցիան կշարունակվի հաջորդ հինգշաբթի»․ Չախալյան
8914:30