Երևան`   +25 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Բելառուսում ավելի քան 100 ցուցարար է ձերբակալվել

898
Երկուշաբթի, 07 սեպտեմբերի, 2020 թ., 00:10
Բելառուսում ավելի քան 100 ցուցարար է ձերբակալվել

Բելառուսում անցկացվող բողոքի ցույցերի ժամանակ ավելի քան 100 մասնակից է ձերբակալվել: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Բելառուսի ՆԳՆ տվյալներին:
«Վեսնա» իրավապաշտպան կազմակերպության տվյալներով, սակայն, միայն Մինսկում 151 մարդ է ձերբակալվել: Իրավապաշտպանները հայտնել են նաև այլ քաղաքներում՝ Գրոդնոյում, Բրեստում և Բարանովիչիում, տեղի ունեցած ձերբակալությունների մասին:
Սեպտեմբերի 6-ին, ողջ երկրով մեկ լայնամասշտաբ բողոքի ցույցեր էին տեղի ունենում: Բելառուսում ցուցարարների թիվն անցել է մի քանի տասնյակ հազարը: