«Պարզվեց՝ կան մարդիկ, ովքեր լուրջ հավատացել էին այդ բլեֆին». Նիկոլայ Բաղդասարյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Երբ պարզվեց, որ Հրաչյա Հակոբյանի «Վորոնեժի սիգարետները», դասագրքերի պատմությունները բլեֆ էին, և ոմանք խորը հիասթափություն ապրեցին, երբ հասկացան, որ իրենք պայքարում էին հորինված խնդիրների դեմ, նոր ստեր են հորինվում՝ երեք հազար դոլարով վարչապետը սև խավիար է գնել, սեփական ինքնաթիռ է գնել ...: Ողջամտությունը թելադրում է, որ նման հայտարարությունների վրա պետք է ծիծաղել և անցնել, մենք ծիծաղեցինք և կատակեցինք Հրաչյա Հակոբյանի «Վորոնեժի սիգարետների» վրա, բայց արի և տես, որ տասնյակ մարդիկ լուրջ դեմքով դա քննարկում էին, մենք ծիծաղեցինք Արայիկ Հարությունյանին վերագրվող կեղծ տեղեկությունների վրա, բայց պարզվեց, որ կան մարդիկ, ովքեր լուրջ հավատացել էին այդ բլեֆին, ավելին, շատ լուրջ դեմքով փորձում էին ուրիշներին համոզել, հետևաբար, մի՛ փորձեք ծիծաղել այս կնոջ ասածների վրա, քանի որ անպայման կհայտնվեն մարդիկ, որ կասեն՝ բա մենք ասում էինք, վարչապետը երեք հազարով սև խավիար է ուտում, իսկ մենք ... Առո՛ղջ եղեք, բարի լույս»: |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18