Երևան`   +20 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 08 մայիսի, 2024 թ.

«Ադրբեջանի նախագահը հայտարարություն է արել». Նաիրի Հոխիկյան

1097
Ուրբաթ, 04 սեպտեմբերի, 2020 թ., 15:40
«Ադրբեջանի նախագահը հայտարարություն է արել». Նաիրի Հոխիկյան

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի նախագահը հայտարարություն է արել Թուրքիա-Հունաստան հակամարտության մասին՝ պաշտոնապես աջակցություն հայտնելով Ռեջեփ Էրդողանին:

«Առանց օրորվելու (հասկանանք՝ խաղեր տալու- Ն. Հ.) մենք աջակցում ենք Թուրքիայի բոլոր քայլերին»,- հայտարարել է Իլհամ Ալիևը: Հետաքրքիր է, որ Ադրբեջանի նախագահի Facebook-ի պաշտոնական էջում այս հրապարակման մեջ թեգվել է Ռեջեփ Էրդողանի էջը, ասել է թե՝ «մեծ եղբայր, ասածդ արել եմ...»»: