Երևան`   +22 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Ովքե՞ր են եղել Կանևսկոյի և նրա շրջապատի վրա կրակողները. «Հրապարակ»

1086
Ուրբաթ, 04 սեպտեմբերի, 2020 թ., 09:45
Ովքե՞ր են եղել Կանևսկոյի և նրա շրջապատի վրա կրակողները. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ցերեկը Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ Հալաբյան փողոցում, կրակոցներ են հնչել։ Մեզ ասացին, որ կա մեկ զոհ և չորս վիրավոր։ Զոհը, ըստ նախնական տեղեկությունների, քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյի քրոջ որդին է։ Թեպետ զոհի մասով լուրը ոստիկանությունը չէր հաստատում, միայն ասում էր չորս վիրավորի մասին։

Նրանցից երեքին տեղափոխել էին «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ նրանց վիրահատել էին։ Գնդակը մեկի որովայնն է խոցել, մյուսի՝ ծնոտը, երրորդի՝ թևը, բայց երեքի կյանքին էլ վտանգ չի սպառնում։ Մեր տեղեկությամբ՝ Արտյոմ Կանևսկոյը վիրավորների մեջ չկա։ Թե ովքեր են եղել կրակողները, ինչ հարց են ունեցել Կանևսկոյի ու նրա շրջապատի հետ, այս պահին դեռ անհայտ է, առայժմ միայն վարկածներ են շրջանառվում։ Դրանցից մեկի համաձայն՝ քրեական հեղինակության ու նրա մտերիմների վրա կրակել են աջափնյակցի եղբայրներ, որոնք հին հաշիվներ են ունեցել Կանեւսկոյի ու նրա շրջապատի հետ»:

Մանրամասները՝ թերթի համարում: