Երևան`   +9 °C
Այսօր`   Կիրակի, 25 հոկտեմբերի, 2020 թ.

Խորհրդային խորտակված սուզանավը ռադիացիայով թունավորել է Նորվեգական ծովը

2967
Շաբաթ, 05 սեպտեմբերի, 2020 թ., 00:25
Խորհրդային խորտակված սուզանավը ռադիացիայով թունավորել է Նորվեգական ծովը

Ռադիացիոն պաշտպանության Նորվեգական գործակալությունը չափումներ է կատարել խորտակված խորհրդային միջուկային «Կոմսոմոլեց» սուզանավի մոտ: Պարզվել է, որ նմուշներից մեկում ռադիացիոն ֆոնը գերազանցում է նորման 100 հազար անգամ։
Նորվեգացի գիտնականների կողմից աղետի վայրում ռադիացիոն չափումները կատարվում են ամեն տարի, և բոլոր նախորդ չափումները աղտոտման նման բարձր մակարդակ ցույց չեն տվել: Ենթադրվում է՝ պատճառն այն է եղել, որ այս անգամ հնարավորինս կարողացել են մոտենալ խորտակված սուզանավին։
Ինչպես հաղորդում Է Business Insider-ը՝ 1680 մ խորությունից ջրի նմուշներ վերցնելու համար օգտագործվել է հեռակառավարվող ռոբոտ: Ընդհանուր առմամբ՝ Նորվեգիայի G.O. Sars օվկիանոսաբանության օվկիանոսագիտության ինստիտուտի հետազոտական նավ է բարձրացվել 3 նմուշ, որոնցից երկուսի վերլուծությունը ռադիացիայի բարձր մակարդակ ցույց չի տվել, իսկ երրորդը հարյուր հազար անգամ ավելի ուժեղ է եղել:
Այս նմուշը վերցվել է անմիջապես ռեակտորային խցիկի օդափոխման խողովակից, ինչը կարող է վկայել ատոմային ուժային կայանքի կառուցվածքների կոռոզիայի հետևանքով վնասման մասին: Հաշվի առնելով սուզանավի տեղակայման վայրի խորությունը և դեռևս արտահոսքի աննշան ծավալը, այն սպառնալիք չի ներկայացնում տարածաշրջանում ձկնորսության համար: Սուզման արդյունքում ստացված առաջին լուսանկարները ռադիացիոն պաշտպանության Նորվեգական գործակալությունը հրապարակել է Twitter-ի իր օգտահաշվում:
685 «Պլավնիկ» նախագծի k-278 «Կոմսոմոլեց» միջուկային սուզանավը խորտակվել է 1989թ․-ի ապրիլին՝ նավի վրա տեղի ունեցած հրդեհից հետո: Աղետի հետևանքով 69 հոգուց փրկվել է միայն 27-ը։