Երևան`   +21 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Գործարկվել է change.org-ի հայկական տարբերակը». Ավինյան

806
Հինգշաբթի, 03 սեպտեմբերի, 2020 թ., 11:40
«Գործարկվել է change.org-ի հայկական տարբերակը». Ավինյան

ՄԱԿ-ի 2020թ. էլեկտրոնային կառավարման զարգացման ցուցիչի համաձայն, Հայաստանը 193 երկրների ցանկում զբաղեցրել էր 68-րդ տեղը՝ նախորդ զեկույցի համեմատ իր դիրքերը բարելավելով 19 կետով: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «Ցանկանում ենք էլեկտրոնային կառավարման գործիքների միջոցով է՛լ ավելի խթանել քաղաքացիների ներգրավվածությունը որոշումների կայացման գործընթացում: Գործարկվել է էլեկտրոնային ժողովրդավարության և մասնակցային կառավարման ևս մեկ կարևոր գործիք՝ հանրագրերի էլեկտրոնային միասնական հարթակը՝ e-petition.am կամ հայատառ «հանրագիր.հայ» դոմեններով: Սա change.org հարթակի հայկական տարբերակն է»,- ասաց Ավինյանը: Նա խոստացավ ականջալուր լինել ներկայացվող հանրագրերին: