Երևան`   +5 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

Բեյրութում կրկին բողոքի ցույցեր են

911
Երեքշաբթի, 01 սեպտեմբերի, 2020 թ., 21:05
Բեյրութում կրկին բողոքի ցույցեր են

Բեյրութում կրկին բողոքի ակցիաներ են, ցուցարարները հավաքվել են Նահատակների հրապարակում՝ «Լիբանանի մեծ ցասումը» կարգախոսի ներքո:

Ցուցարարները փորձում են մուտք գործել Լիբանանի խորհրդարանի շենք: Մի քանիսը քարեր են նետել անվտանգության ուժերի ուղղությամբ և փորձել հրկիզել խորհրդարանի մուտքերից մեկը: Իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել:

Բողոքի ցույցեր են անցկացվում նաև Բեյրութի շուկաների մոտ:

Հիշեցնենք, որ Բեյրութի՝ 190 մարդու կյանք խլած ողբերգական պայթյունից հետո ժողովուրդը պահանջում է նախագահի հրաժարականը: Ավելի վաղ ցույցերի արդյունքում հրաժարական էր տվել Լիբանանի կառավարությունը: