Սերժի Վաչոյին նոր մեղադրանք է առաջադրվել. ՊՊԾ աշխատակիցները նրա կնոջ վարորդն են եղել և հսկել «Յանս»-ի անվտանգությունը
Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի՝ Սերժի Վաչոյի նկատմամբ նոր քրգործ է հարուցվել։ «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ գործը հարուցվել է պաշտոնական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափի վատնում կատարելու հոդվածով։ Քրեական գործի առիթ է հանդիսացել այն, որ Վաչագան Ղազարյանը իր կնոջը՝ Ռուզաննա Բեգլարյանին, Պետական պահպանության ծառայության աշխատակից վարորդ է տրամադրել։ Այսինքն՝ ՊՊԾ աշխատակիցը եղել է Սերժի Վաչոյի անձնական վարորդը։ Բացի դրանից՝ ՊՊԾ-ի 6 այլ աշխատակիցներ հսկել են Վաչագան Ղազարյանին ու իր կնոջը պատկանող «Յանս» ռեստորանային համալիրը։ Այսինքն՝ պետական միջոցներով Վաչագան Ղազարյանը տարիներ շարունակ՝ սկսած 2013-ից մինչև 2017 թվականը, ապահովել է նաև իր ռեստորանային համալիրի անվտանգությունը, որի պատճառով պետությանը պատճառվել է հսկայական վնաս։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |
«Այժմ թրենդային է հակառուսականությունը, և Գյուրջինյան Դավիթն առաջարկում է փոխել Բրյուսովի համալսարանի անունը». Հեքիմյան
4818:36«Խոշտանգման ժամանակ Սամվել Վարդանյանը ձեռնաշղթայված է եղել, ոստիկաններից մեկն էլ բերանն է փակել». Վ. Հարությունյան (տեսանյութ)
6217:48«Փառապանծ անցյալով հիմնարկից մնացին միայն իզն ու թոզը»․ Արթուր Խաչատրյան
6717:24«Պայքարը թևակոխում է նոր փուլ». Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)
7816:30«Հանրայինը խուսափել է եկեղեցականներին առիթ ընձեռել՝ հակադարձելու մեղադրանքներին»․ Տեր Եսայի քահանա Արթենյան
7816:24«Ակցիան կշարունակվի հաջորդ հինգշաբթի»․ Չախալյան
8914:30