«Լուկաշենկոյին կոխեʹք ավտոզակը». Մինսկում իրավիճակը սրվում է
![]() Մինսկում Անկախության հրապարակի տարածքում սկսվել են բախումները ցուցարարների ու ուժայինների միջև: ՕՄՕՆ-ի մարտիկները ձեռնաշղթաներ են հագցնում ու ավտոզակերի մեջ մտցնում առավել ակտիվ ցուցարարներին: Առնվազն 100 մարդ է բերման ենթարկվել: Ցուցարարները բացականչում են «ամոʹթ» և «Լուկաշենկոյին կոխեʹք ավտոզակը»: Ոմանք փորձում են ոստիկանների ձեռքից ազատել ձերբակալվածներին, նրանք ճոճում են ոստիկանական միկրոավտոբուսներն ու գոռում՝ «բաʹց թողեք, բաʹց թողեք»: Ցուցարարները նաև պարզել են պաստառներ՝ «Մենք ծնունդ ենք եկել». ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Լուկաշենկոն դառնում է 66 տարեկան: Ուժայիններն այս պահին շղթայել են նաև Լուկաշենկոյի նստավայրը, իսկ ԳՈՒՄ-ի մոտակայքում մի քանի հազար ցուցարարի օղակի մեջ են առել՝ կասեցնելով նրանց առաջընթացը: Ցույցերի 22-րդ օրն իշխանությունը քաղաքի կենտրոն է ուղարկում ավելի ու ավելի շատ զինտեխնիկա, ավտոզակեր ու ջրցաններ:
![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |

«Փաշինյանն Ալիևի «աբսլուգն է»». Սուրեն Սուրենյանց
8120:06
«Գույնը դուրս չի գալիս, եթե մեռնի, քպ-ին հետը կդնեք». Դավիթ Ամալյան
9519:54
«Թրաշը տենց բան ա». Անժելա Էլիբեգովա
9519:42
«Հանքային ջրի աղբյուրն ազատագրված է». Քնարիկ Պետրոսյան (տեսանյութ)
9319:24
«Մեր բոլոր պրոբլեմները չհասկանալու արդյունք են»․ Կարեն Ադոնց
10117:36
Փարիզում ոստիկանները ցույցի են դուրս եկել Ելիսեյան պալատի մոտ (տեսանյութ)
15716:55













