Երևան`   +5 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

Որդին մեկ տարի ապրել է մոր դիակի հետ

1624
Կիրակի, 30 օգոստոսի, 2020 թ., 14:45
Որդին մեկ տարի ապրել է մոր դիակի հետ

Եկատերինբուրգում տղամարդը մեկ տարի ապրել է մոր դիակի հետ: Կնոջ որոնումները նախաձեռնել են հարևանները, որոնք երկար ժամանակ նրանից լուր չեն ունեցել: Երբ իրավապահները ներխուժել են կնոջ բնակարան, այնտեղ գտել են 1935 թվականին ծնված կնոջ մումիֆիկացված դին: Պարզվել է, որ նրա հետ նույն բնակարանում ապրել է 1985 թվականին ծնված որդին, ով հաշվառված է եղել հիվանդանոցում, չի խոսել ու չի զգացել հոտեր:

Այժմ իրականացվում են դիակի դատաբժշկական զննություններ, որոնք կպարզեն կնոջ մահվան պատճառը: