Երևան`   +22 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Պատմության մեջ առաջին անգամ մարդու իմունիտետը հաղթահարել է ՄԻԱՎ-ը

3724
Ուրբաթ, 28 օգոստոսի, 2020 թ., 23:25
Պատմության մեջ առաջին անգամ մարդու իմունիտետը հաղթահարել է ՄԻԱՎ-ը

Գիտնականները գտել են մի կնոջ, որն, ամենայն հավանականությամբ, ինքնուրույն բուժվել է ՄԻԱՎ-ից՝ առանց բժշկական միջամտության, գրված Է Nature պորտալի հոդվածում:
Փորձագետները համեմատել են 64 «էլիտար հսկիչների» անալիզները, որոնք կարողանում են ապրել մարդու իմունային անբավարարության վիրուսով՝ չընդունելով առողջական վիճակի կարգավորման համար դեղամիջոցներ։ Հետազոտողները ուշադրություն են դարձրել մի հիվանդի, որը վիրուսով ապրել է մոտ 25 տարի։ Արյան առաջնային անալիզը ՄԻԱՎ-ի հետքեր չի հայտնաբերել, սակայն հետագա ուսումնասիրությունը ցույց է տվել, որ վիրուսի բջիջներն, այնուամենայնիվ, առկա են, սակայն դրանցից ոչ մեկը չի կարող հետագայում վերարտադրվել:
Վիրուսաբանները կարծում են, որ կնոջը կարելի է անվանել պատմության մեջ առաջին մարդը, ում իմունիտետը հաղթահարել է ՄԻԱՎ-ը՝ առանց բուժման և ոսկրածուծի փոխպատվաստման (ինչպես եղել է այն հիվանդների դեպքում, որոնց բժիշկները կարողացել են ամբողջովին ազատել վիրուսից):
Հոդվածի հեղինակների խոսքով՝ այս պահին փորձագետները չունեն բավականաչափ փաստարկներ՝ այդ դեպքը եզակի հայտարարելու համար։ Այնուամենայնիվ, բժիշկները մտադիր են շարունակել աշխատել այդ գործի վրա։