Երևան`   +21 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Իրանցի երաժիշտին դատում են՝ կանանց հետ աշխատելու համար

3806
Ուրբաթ, 28 օգոստոսի, 2020 թ., 21:40
Իրանցի երաժիշտին դատում են՝ կանանց հետ աշխատելու համար

Իրանցի 30-ամյա երաժիշտ Մեհթի Ռաջաբյանին կալանավորել են կանանց հետ աշխատելու համար: Այս մասին հայտարարում է Reuters-ը:

Տղամարդը պատմել է, որ գտնվում է տնային կալանքում և սպասում է դատին: Ռաջաբյանը ձերբակալվել է օգոստոսի 10-ին, երբ լրատվամիջոցներում տեղեկատվություն է ստացվել, որ իր տեսահոլովակի շուրջ տարվող աշխատանքներում նա ներառել է պարուհիների ու երգչուհիների: Այնինչ իրանական օրենսդրությունը դա համարում է անբարոյականություն:

«Անգամ եթե ինձ հարուր անգամ էլ ձերբակալեն, միևնույն է, ես ստիպված եմ լինելու աշխատել պարուհիների ու երգչուհիների հետ»,- հայտարարել է մեղադրյալը: Սա տղամարդու 3-րդ ազատազրկումն է: 2015-ին նրան վաղաժամ ազատ էին արձակել 40-օրյա հացադուլից հետո:

2013-ին էլ նա 3 ամիս է անցկացրել մենախցում. այդ ժամանակ էլ նրան մեղադրել են հակակառավարական քարոզչության համար: