Պետերբուրգում հայտնաբերվել է Համաշխարհային պատերազմի օդաչուի դին՝ ամբողջովին պահպանված վիճակում
966
Հինգշաբթի, 27 օգոստոսի, 2020 թ., 19:35
![]() Սանկտ Պետերբուրգում հայտնաբերվել է օդաչուի դի, որն անհետ կորել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Կործանիչի օդաչու Սերգեյ Ֆադեևը անհետ կորած էր համարվում, նրա հարազատները խոստովանել են, որ միշտ կասկածներ են ունեցել, որ նա կարող է և ողջ լիել: «Մեզ թվում էր, թե նա ծառայում է տիեզերական գաղտնի ջոկատում»,- ասել են նրանք: Այնինչ իրականում նրա ինքնաթիռը խոցվել է Պետերբուրգի մոտ և ընկել ճահիճը: Օդաչուի դին ճահճի մեջ բալզամապատվել է ու մնացել գրեթե անվնաս: Պահպանված ժետոնով հնարավոր է եղել պարզել նրա ինքնությունն ու գտնել հարազատներին: Նրա հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերին: Հատկանշական է, որ օդաչուի դին այնքան լավ է պահպանվել, որ նրան կթաղեն սովորական դագաղում, ինչպես վերջերս մահացածին կթաղեին: |

«Փաշինյանն Ալիևի «աբսլուգն է»». Սուրեն Սուրենյանց
8120:06
«Գույնը դուրս չի գալիս, եթե մեռնի, քպ-ին հետը կդնեք». Դավիթ Ամալյան
9519:54
«Թրաշը տենց բան ա». Անժելա Էլիբեգովա
9519:42
«Հանքային ջրի աղբյուրն ազատագրված է». Քնարիկ Պետրոսյան (տեսանյութ)
9319:24
«Մեր բոլոր պրոբլեմները չհասկանալու արդյունք են»․ Կարեն Ադոնց
10117:36
Փարիզում ոստիկանները ցույցի են դուրս եկել Ելիսեյան պալատի մոտ (տեսանյութ)
15716:55
