Երևան`   +5 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

Պայթյունից տուժած քաղաքացիներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

795
Չորեքշաբթի, 26 օգոստոսի, 2020 թ., 10:15
Պայթյունից տուժած քաղաքացիներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի ունեցած պայթյունի հետևանքով 2 քաղացի հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Այս մասին տեղեկանում ենք Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջից:

Տուժողներից մեկը կին է, նախնական տվյալներով ունի անրակոսկրի և քթոսկրի կոտրվածքներ, մարմնի և դեմքի քերծվածքներ: Այժմ գտնվում է հետազոտման փուլում և բժիշկներն առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության:

Մյուս տուժածը՝ տղամարդ, ունի մարմնի և վերջույթների տարածուն այրվածքներ, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, միացված է արհեստական շնչառության սարքին: Բժիշկների գնահատմամբ՝ վերջինիս առողջական վիճակը ծայրահեղ ծանր է:

Համալիր հետազոտություններից հետո կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: