Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

ԶԼՄ-ները նորից լուր են տարածել, որ Կիմ Չեն Ինը կոմայի մեջ է

4199
Երկուշաբթի, 24 օգոստոսի, 2020 թ., 22:00
ԶԼՄ-ները նորից լուր են տարածել, որ Կիմ Չեն Ինը կոմայի մեջ է

Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ինը գտնվում է կոմատոզ վիճակում: Այս մասին հայտարարել է New York Post-ը՝ հղում անելով Հարավային Կորեայի նախկին նախագահի օգնական Չանգ Սոն Մինին:

Վերջինս տվյալներ է ստացել հարավկորական հետախուզությունից, որոնց համաձայն՝ առաջնորդի 33-ամյա քույրը՝ Կիմ Ե Չժոնն է ղեկավարում երկիրը, թեև պաշտոնապես այդ պաշտոնին չի նշանակվել:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Կիմ Չեն Ինն իր պարտականությունների մի մասը տվել է իր օգնականներին, այդ թվում՝ քրոջը: