Երևան`   +5 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

«Հնարավոր է՝ Նավալնիին թունավորել են». Գերմանիայի կառավարություն

972
Երկուշաբթի, 24 օգոստոսի, 2020 թ., 16:45
«Հնարավոր է՝ Նավալնիին թունավորել են». Գերմանիայի կառավարություն

Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը կարծիք է հայտնել, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին, ամենայն հավանականությամբ, թունավորել են, գրում է Reuters-ը: «Քանի որ թունավորման հավանականություն կա, անհրաժեշտ է անձնական անվտանգություն»,- ասել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գերմանիայի ոստիկանությունը շուրջօրյա հսկողություն է իրականացնում Charite կլինիկայում: