Գռզոն դարձել է «Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետեր
![]() Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Լիդիան Արմենիա»-ն և ՀՀ իշխանությունները ստվերային բանակցություններ են սկսել Ամուլսարի հանքի շահագործման հարցով։ Մասնավորապես, «Անտիֆեյք»-ը գրել էր, որ բանակցություններում իշխանության ներկայացուցիչը ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն է, իսկ «Լիդիան Արմենիա»-ի շահերը ներկայացնում է ընկերության PR պատասխանատու Աննա Սաղաբալյանի ամուսինը՝ Վահան Հովհաննիսյանը։ Ասում են՝ դեռևս դեկտեմբերին «Սիլ» կոնցեռնի ղեկավար, հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանը (Գռզո) դարձել է «Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետեր։ Վերջինը թեև ֆեյսբուքյան իր էջում հերքել է այդ լուրը՝ հավելելով, որ կապ չունի Ալեն Սիմոնյանի հանդիպումների հետ, օգտատերերը շարունակում են տարածել լուսանկարն ու գրել, որ բանակցություններում ԱԺ փոխխոսնակը պաշտպանում է նաև Սուքիասյանի շահերը: Հիշեցնենք՝ 2019-ին սեպտեմբերի 21-ի հարցազրույցում Խաչատուր Սուքիասյանը կարծիք էր հայտնել, որ Ամուլսարի հանքի շահագործմանը «փայլուն է վերաբերվում»: ![]() |

Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
266Երեկ, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18214.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
44113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
16612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43010.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
43309.11.2026, 18:19

