Ամուլսարի հանքի` ամեն գնով շահագործման որոշումն արդեն իսկ կայացված է. «Անտիֆեյք»
«Լիդիան Արմենիան» և ՀՀ իշխանությունները ստվերային բանակցություններ են սկսել Ամուլսարի հանքի շահագործման հարցով։ Ուշագրավ է, որ պայմանավորվածությունները ձեռք են բերվում ոչ թե ուղիղ, այլ միջնորդավորված ձևով: Մասնավորապես, բանակցություններում իշխանության ներկայացուցիչը ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն է, իսկ «Լիդիան Արմենիա»-ի շահերը ներկայացնում է ընկերության PR պատասխանատու Աննա Սաղաբալյանի ամուսինը՝ Վահան Հովհաննիսյանը։ Լուսանկարում Սիմոնյանն ու Հովհաննիսյանն են, որոնք պարբերաբար հանդիպում են, և այդ հանդիպումները «զուգադիպում» են հանքի շահագործման շուրջ կրքերի թեժացման հետ: Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ այս պահին Ալեն Սիմոնյանի ու Վահան Հովհաննիսյանի միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ոստիկանները չեն խոչընդոտելու «Լիդիան Արմենիա»-ի պահնորդների գործողություններին, բայց իշխանություններն ու հատկապես՝ Նիկոլ Փաշինյանը հրապարակային հայտարարություններ չեն անելու՝ ի աջակցություն հանքի շահագործման, որ իրենց դեմ չլարեն բնապահպան ակտիվիստներին։ Հանքի՝ ամեն գնով շահագործման որոշումն արդեն իսկ կայացված է: Այս մասին գրում է «Անտիֆեյք»-ը: |
«ՌԴ-ն պետք է վերանայումներ մտցնի Հարավային Կովկասում իրականացվող իր առաջնահերթությունների հարցում»․ Տ․ Աբրահամյան
4516:48«Տավուշի ու Արարատի մարզերի հանձնումները բերելու են նրան, որ Ադրբեջանը շրջափակի Հայաստանի հյուսիսն ու հարավը»․ Վ․ Գեղամյան
5515:48«Պետրոս Ղազարյա՛ն, կսպասեմ քեզ բերդում»․ Արմեն Աշոտյան
6915:36«Ալիևը հեռավոր Նոր Կալեդոնիայում էլ է կռվում մեր դեմ»․ Վահրամ Մարտիրոսյան
6815:24«Չպետք է թույլ տալ Լուկաշենկոյի մուտքը Հայաստան»․ Արսեն Խառատյան
7115:18Բագրատ Սրբազանն ամփոփում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպման արդյունքները (լուսանկար, տեսանյութ)
6814:06