«Այս մարդիկ 7 ամիս աշխատավարձ չեն ստացել». Անուշ Հովսեփյան
![]() Ինչպես արդեն հայտնել էինք, Շիրակի մարզի Մարալիկ համայնքի պոլիկլինիկայի բուժաշխատողները բողոքի ակցիա են իրականացնում: «2019-ին մերժվել է մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի պետպատվերի հայտը, որի հետևանքով հունվարին աշխատակիցների բոյկոտից հետո մեր պետական այրերն ասացին, որ վերազինենք մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը, և իրենք կկատարեն ուսումնասիրություն: Մենք փորձեցինք վերազինել, բայց ուսումնասիրության արդյունքում չշնորհվեց կարգ: Այնուհետև փորձեցինք այդ բացերը լրացնել: Երբ դիմեցինք նախարարություն, պատասխանեցին, որ, համավարակով պայմանավորված, չունեն ուսումնասիրություն կատարելու համար հանձնախումբ: Սա խնդրի մի կողմն է. մյուս կողմից էլ, երբ որ պետպատվերը մերժվել է, մենք չենք ունեցել կառավարության որոշում, այսինքն՝ իրավական մի ակտ, որի հիման վրա հնարավոր կլիներ ծանուցել թվով 13 աշխատակիցներին ազատման մասին: Նրանք գտնվում են աշխատանքի մեջ և չեն ստանում աշխատավարձ, և այս ֆինանսական բեռն օրեցօր մեծանում է: Մենք բոլորս մտավախություն ունենք, որ ֆինանսական բեռի մեծանալով, կարող ենք սնանկ ճանաչվել և լուծարվել: Եթե իրենք աշխատեին, բնականաբար, կարող էին ստանալ իրենց աշխատավարձը՝ պետպատվերի դեպքում: Չեն աշխատում, ազատված չեն, աշխատավարձի պարտքերը կուտակվում են»,- այս մասին հայտնեց Շիրակի մարզի Մարալիկ համայնքի Առողջության կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը՝ նշելով, որ դիմել են վարչապետին, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին, սակայն պատասխան չեն ստացել: «Մենք խնդրում ենք որոշակիություն. թող գան և կատարեն ուսումնասիրություն, տան աշխատելու հնարավորություն, իսկ եթե չեն տալիս, կառավարության որոշում թող լինի»,- ասաց բժշկուհին: Նա նշեց, որ հունվարին թվով 6 ծնունդ է եղել, որոնք ֆինանսավորվել են և ունեցել են նաև դրամագլուխ: Այսպես կարողացել են աշխատողների հունվար ամսվա աշխատավարձը տալ: «Էս մարդիկ 7 ամիս աշխատավարձ չեն ստացել»,- ասաց Մարալիկի ԱԿ-ի ԺՊ-ն: |

«Փաշինյանն Ալիևի «աբսլուգն է»». Սուրեն Սուրենյանց
8120:06
«Գույնը դուրս չի գալիս, եթե մեռնի, քպ-ին հետը կդնեք». Դավիթ Ամալյան
9519:54
«Թրաշը տենց բան ա». Անժելա Էլիբեգովա
9519:42
«Հանքային ջրի աղբյուրն ազատագրված է». Քնարիկ Պետրոսյան (տեսանյութ)
9319:24
«Մեր բոլոր պրոբլեմները չհասկանալու արդյունք են»․ Կարեն Ադոնց
10117:36
Փարիզում ոստիկանները ցույցի են դուրս եկել Ելիսեյան պալատի մոտ (տեսանյութ)
15716:55
