Ավտոմեքենաների ամենամեծ շուկայում առևտուր չկա. ծավալները պակասել են. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում այս տարվա հունվար-հունիսին ավտոմեքենաների առևտրի ծավալները կազմել են 42 մլրդ 489 մլն 100 դրամ: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ այն 10.2 տոկոսով պակասել է: Հայաստանի ավտոմեքենաների ամենամեծ շուկայում, ինչպես ասում են, առևտուրը չկա: Պատճառը ոչ միայն կորոնավիրուսն է, այլև այն է, որ ավտոմեքենաների հնարավոր գնորդները՝ ղազախները, այս տարեսկզբից ավտոշուկա ոտք չեն դրել: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա հունվար-հունիսին մանրածախ առևտրի շրջանառությունն ևս նվազել է՝ կազմելով 14.2 տոկոս: Ի դեպ, մեծածախ առևտրի շրջանառությունն այս տարվա 6 ամիսներին պակասել է 8 տոկոսով: Բայց, ըստ մասնագետների, այս ցուցանիշները սպասելի էին, քանի որ Հայաստանում վերջին մի քանի ամիսներին լարված է. կորոնավիրուսի պատճառով հայտարարված արտակարգ դրությունը չէր կարող չազդել առևտրի և բիզնեսի վրա»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Երևանը նախատեսված չի եղել այսքան նորակառույցների համար»․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
14731.10.2026, 11:24
«Դուք մտաք իմ, վարորդների, Յանդեքսի արանքն ու թաղեցիք հարցը». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
13330.10.2026, 12:36
«Ապօրինի կայանման դեմ պայքարը Չինաստանում և Հայաստանում». Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
21921.10.2026, 23:24
Ճանապարհային երթևեկության մի շարք կանոնների խախտման դեպքում տուգանքները կխստացվեն. ՆԳՆ-ի նոր նախաձեռնությունը (տեսանյութ)
22321.10.2026, 20:48
Tesla-ն ներկայացրել է «թռչող» ավտոմեքենա (տեսանյութ)
94616.10.2026, 11:18
«Մարզերի բնակիչներին արգելելու են մարզային տրանսպորտով ու սեփական մեքենայով մուտք գործել Երևան»․ Գևորգ Ստեփանյան
21114.10.2026, 11:06
